Փաստորեն եվրոպացիները պարտադրեցին վարվել այնպես, ինչպես առաջարկում էր կոմկուսը. հայտարարություն
Օրերս Վենետիկի հանձնաժողովը բաց տեքստով հասկացնել տվեց մեր իշխանություններին, որ հարկավոր է հրաժարվել դատավորների զանգվածային վեթինգի գաղափարից, ինչպես նաև հնչեց ակներև քննադատություն՝ ուղղված մայիսին դատարաններն արգելափակելուն եւ ընդգծվեց ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի հայտարարության հակասահմանադրական բնույթը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի կոմունիստական կուսակցությունը:
Հայտարարությունում նաև ասվում է.
«Փաստորեն մեր իշխանությունների եվրոպացի գործընկերները պարտադրեցին նրանց վարվել այնպես, ինչպես առաջարկում էր կոմկուսը երկու ամիս առաջ, որ չնայած դատաիրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությանը հարկավոր է գործել Սահմանադրության շրջանակներում, առանց ինչ-որ վեթինգների և դրա նման բաների։
Հայաստանին և նրա ժողովրդին հարկավոր է ստեղծագործ աշխատանք, որն ուղղված կլինի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը և լուրջ արտաքին մարտահրավերներին դիմակայելու նախապատրաստմանը»: