Ավստրալիայում երեխաներն ամենագնաց են գողացել և վարել ավելի քան 900 կմ
Ավստրալիայում երեխաներն ամենագնաց են գողացել և վարել ավելի քան 900 կմ, հաղորդում է BBC-ը:
10-14 տարեկան 3 տղաներ և մեկ աղջիկ հայտնաբերվել են Նոր Հարավային Ուելս նահանգում, նրանք չեն տուժել:
Ոստիկանությունը հայտնել է, որ մտադիր է մեղադրանք առաջադրել անչափահասների նկատմամբ, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ մեղադրանք կառաջադրվի: Տեղի իշխանությունների տեղեկություններով՝ երեխաները տարբեր ընտանիքներից են, ամենագնացը պատկանում է նրանցից մեկի ծնողներին:
Ոստիկանները նրանց հայտնաբերել են Գրաֆտոնում ավտոմեքենայի մեջ փակված: Նրանք ստիպված են եղել կոտրել ապակին, որպեսզի բացեն դուռը: Ոստիկանները նշում են, որ, ամենայն հավանականությամբ, երեխաները ղեկին փոխվել են տեղերով, քանի որ մեկի համար նման հեռավորությամբ վարելը բավականին դժվար կլիներ: