Առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երկու անձի մեղադրանք է առաջադրվել: 2019 թվականի հուլիսի 4-ին՝ ժամը 02:00-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1989թ. ծնված տղամարդ՝ մեջքի շրջանի փափուկ հյուսվածքների բազմաթիվ քերծվածքների, ճակատային, ծոծրակային շրջանի
փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:
Նույն օրը բուժօգնության դիմած քաղաքացին հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ սույն թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 19:30-ի
սահմաններում, բռնության է ենթարկվել 1990թ. ծնված երիտասարդի և նրան
ուղեկցող երեք այլ անձանց կողմից, իսկ հուլիսի 4-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում,
նույն երիտասարդը թվով 10 անձանց հետ իրեն և ընկերոջը ծեծի են ենթարկել,
սպանության սպառնալիքներ տալով շորթմամբ պահանջել առանձնապես խոշոր
չափերի գումար:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է
քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և
118-րդ հոդվածի հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ
քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված