«Արսենալը» կփորձի ձեռք բերել Բրազիլիայի հավաքականի հարձակվողին
Լոնդոնի «Արսենալը» կփորձի ձեռք բերել Բրազիլիայի հավաքականի և բրազիլական «Գրեմիոյի» հարձակվող Էվերտոն Սոուզա Սոարեսին, հաղորդում է Globo Esporte-ն։
Անգլիական ակումբը մոտ է տրանսֆերն իրականացնելուն 28 միլիոն եվրոյով։ «Գրեմիոն» կարող է ստանալ նաև 12 միլիոն եվրոյի բոնուսի հնարավորություն։
Նշվում է, որ «Արսենալի» բժշկական շտաբի ներկայացուցիչը մեկնել է Բրազիլիա՝ ստուգելու 23-ամյա ֆուտբոլիստի առողջական վիճակը։
Էվերտոնը Բրազիլիայի հավաքականի կազմում նվաճեց Ամերիկայի գավաթը։