Հուսով եմ՝ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ իրավագիտությունը լուրջ գիտություն է. Արթուր Ղազինյան
Վենետիկի հանձնաժողովի ամփոփիչ դիրքորոշումը վեթթինգի եւ ՍԴ անդամ-դատավոր պրիմիտիվ բառախաղի վերաբերյալ լավ դաս էր իշխանության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանը։
«Հուսով եմ, Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ իրավագիտությունը լուրջ գիտություն է եւ իր համար կենսակերպ դարձրած քաղաքական պոպուլիզմը եւ մանիպուլյացիան տեղ չունեն իրավագիտության մեջ»,–նշել է նա։