Ընդդիմության առաջնորդ Բժանիան հիվանդության պատճառով հրաժարվել է մասնակցել Աբխազիայի նախագահական ընտրություններին
Աբխազիայի Ազգային ժողովի պատգամավոր, ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան չի առաջադրվի հանրապետության նախագահի պաշտոնում, քանի որ հիվանդությունից հետո նրա վերականգնումը երկարաձգվում է։ Մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքական գործչի համապատասխան հայտարարությունը հնչեցրել է «Պետականության պաշտպանության համազգային շարժման» շտաբի պետ Թեյմուրազ Խիշբան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հայտարարության համաձայն՝ Բժանիան վստահ է, որ իր դեմ մահափորձ է կազմակերպվել, և տվյալ պահին նա բուժումն ու վերականգնումը շարունակում է Գերմանիայում։ Քաղաքական գործիչը հայտարարել է, որ «երբ առողջությունը թույլ տա, ակտիվ մասնակցություն կցուցաբերի երկրի քաղաքական կյանքին»։ Նա կողմանկիցներին կոչ է արել աջակցել մեկ այլ ընդդիմադիր թեկնածուի՝ Ասլահ Կվիցինիի թեկնածությունը։
Նշվում է նաև, որ Բժանիան առողջությունը բարելավվում է։