Ծիծեռնակաբերդում արդեն 9 մարտական հաշվարկ է աշխատում․ տեխնիկան չի կարողանում մոտենալ հրդեհի օջախներին
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ բռնկված հրդեհը դեռ չի մարվել: Այս պահին հրդեհի վայրում աշխատում է 9 մարտական հաշվարկ:
«Հրդեհն այնպիսի տարածքում է, որ մեքենան չի կարողանում մոտենալ, ջուր չեն կարողանում օգտագործել, եւ մեր աշխատակիցները հրդեհը մարում են անձնական միջոցներով` բահերով, լաթերով եւ այլն»,- հայտնեցին լրատվական ծառայությունից:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 50 փրկարար, նաեւ 3 ջրատար քաղաքապետարանից: