Արմավիրի մարզում հետաքննիչը մոտոցիկլետով վթարվել է․ այդ վայրում ընթանում էին «ռալիի» մրցումներ
Արմավիրի մարզում այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 15:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Հովհաննես Ղավազյանը Suzuki մակնիշի մոտոցիկլետով, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կորցրել է մոտոցիկլետի կառավարումը և վայր ընկել, հայտնում է Shamhsyan.com-ը:
Հովհաննես Ղավազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Հ. Ղավազյանը աշխատում է ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում՝ որպես հետաքննիչ, սակայն հիվանդանոց ժամանած ոստիկանության օպերատիվ խմբից թաքցրել է, թե որտեղ է աշխատում: Նա անգամ դեպքի վայրից հեռացնել է տվել վթարված մոտոցիկլետը՝ հայտարարելով, թե չգիտի, թե ով կամ ովքեր են մոտոցիկլետը տեղափոխել վթարի վայրից:
Ըստ լրատվամիջոցի՝ վթարի հատվածում կազմակերպվել արտոնագրված «ռալիի» մրցումներ, և կան վկայություններ, որ հետաքննիչը նույնպես մասնակցել է դրան: Սակայն նա հերքում է: