Լոնդոնում հյուրերով լի տան մեջ դաժանաբար սպանվել է հղի կինն իր որդու հետ
Լոնդոնի հարավում կատարվել է 26-ամյա հղի կնոջ՝ Քելի Մերի Ֆորվելի եւ Ռայլի անունով նրա որդու դաժան սպանությունը, հաղորդում է PА-ը:
Զոհի որդուն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, սակայն երեխան մահացել է:
Նշվում է, որ սպանությունը տեղի է ունեցել օրը ցերեկով երիտասարդ կնոջ ննջասենյակում, երբ տունը լի էր հյուրերով:
Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 25-ամյա Արոն Մաքենզին:
Պարբերականի հաղորդմամբ՝ սպանությունից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել 29 եւ 37 տարեկան եւս երկու տղամարդու, սակայն ավելի ուշ ազատ արձակել գրավի դիմաց: