Քաղաքացիներին ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն. ԱԻՆ աշխատակիցները ևս Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 11/2 շենքի բնակարաններից մեկում էին
Երեկ՝ հուլիսի 13-ին, ժամը 14:25-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ
Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 11/2 շենքի բնակարաններից մեկում իրականացվում է վտարման գործընթաց, բնակիչները փակվել են բնակարանում և սպառանում են պայթեցնել այն գազի արտահոսքի միջոցով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Դեպքի վայրում հոգեբանի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում հաջողվել է կանխել դուռը կոտրելու գործընթացը: Փաստաբանի և բարեկամների բանակցությունների միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերվել առժամանակ
հետաձգել վտարման գործընթացը, այնուհետև հոգեբանը ներսում գտնվող բնակիչներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Հիշեցնենք, Operativ լրատվականը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Աղբյուր Սերոբ 11/2 հասցեում լարված է. բնակիչները սպառնում են ինքնահրկիզվել: