Սեւանի թերակղզու տարածքում 4 տարբեր անձանց ձեռքի պայուսակներից գողացել է փող եւ բջջային հեռախոս
Ոստիկանության Սեւանի բաժնում ստացված տվյալներն իրացնելիս, հուլիսի 12-ին ժամը 12.30-ին, Սեւանի թերակղզու տարածքից գողություն կատարելու կասկածանքով, բաժին է բերման ենթարկվել Երեւանի 29-ամյա մի բնակիչ:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունիս-հուլիս ամիսներին, Սեւանի թերակղզու տարածքում 4 տարբեր անձանց ձեռքի պայուսակներից գողացել է գումար եւ բջջային հեռախոս:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: