ԶԼՄ-ները քննադատել են Լոնդոնի ոստիկանությանը՝ դեսպանի նամակները չհրապարակելու զգուշացման համար
ԶԼՄ-ները քննադատել են Լոնդոնի ոստիկանությանը՝ դեսպանի նամակները չհրապարակելու զգուշացման համար, հաղորդում է BBC News-ը:
Խոսքը, մասնավորապես, ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դիվանագիտական էլեկտրոնային նամակների մասին է, որոնցում նա քննադատել էր Սպիտակ տան աշխատանքը:
Այդ կապակցությամբ Լոնդոնի ոստիկանությունը ԶԼՄ-ներին զգուշացրել է չհրապարակել արտահոսքի ենթարկված փաստաթղթերը՝ հայտարարելով, որ դա կարող է քրեական գործի առիթ դառնալ:
Evening Standard պարբերականի խմբագիր Ջորջ Օսբորնը տվյալ հայտարարությունը «ոչ խելամիտ եւ անհիմն» է անվանել:
Իր հերթին, Sunday Times-ի խմբագիր Թիմ Շիպմանը դիմել է ոստիկանությանը՝ խնդրելով բացատրել այդ «չարաբաստիկ, անհեթեթ, հակադեմոկրատական» հայտարարությունը, որը լրագրողներին սպառնում է ձերբակալությամբ: