Փարպի, Ագարակ և Աղձք գյուղերի դաշտերում այրվել է մոտ 55 հա խոտածածկույթ
Հուլիսի 13-ին, ժամը 13:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-
Բյուրական ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ
և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Փարպի, Ագարակ և Աղձք գյուղերի դաշտերում առկա է հրդեհի 5 օջախ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:19-ին, մարվել՝ 17:47-ին:
Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ-ի մոտակայքում 2 օջախով այրվել է մոտ 50 հա
խոտածածկույթ, ինչպես նաև մասնակի այրվել և ջերմահարվել՝ մոտ 130 պտղատու ծառ:
Ագարակ գյուղի սկզբնամասում 2 օջախով այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ, իսկ Աղձք
գյուղի սկզբնամասում՝
պտղատու ծառ: