Փրկարարները ծառը հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից
Հուլիսի 13-ին, ժամը 19:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել,
որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում ծառն
ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների
օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական
հաշվարկ:
Փրկարարները ծառը հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից: