Սպանության համար 6 տարի հետախուզման մեջ գտնվողին ՀՀ են տեղափոխել Քիշինեւ-Կիեւ-Երեւան չվերթի օդանավով
Հուլիսի 12-ին, ժամը 14.30-ին, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Քիշինեւ-Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել Երեւանի 38-ամյա մի բնակիչ:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2013 թ. մայիսի 6-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդ. 2-րդ մասի 9-րդ կետի եւ 235 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Միաժամանակ նա 2016թ. օգոստոսի 23-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի ՆԳԳՎ Անապա քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 105 հոդ. 2-րդ մասի «Ա» կետի (սպանություն) եւ 222 հոդ. 2-րդ մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողը փոխանցվել է Շենգավիթի բաժնի ծառայողներին: