Քննություն վերահանձնելը լուծում չէ. երեխան էլ գիտի, որ կարմիրի տակով չեն անցնում, խմած ղեկին չեն նստում. Սերգեյ Ղահրամանյան (տեսանյութ)
Անդրադառնալով Վարորդական իրավունքի վկայականի համար քննություններ վերահանձնելու առաջարկին, Ղահրամանյանն ասաց, որ դա խնդիրը չի լուծում. «Որովհետեւ 10 տարեկան երեխան էլ գիտի, որ կարմիր լույսի տակով չեն անցնում, խմած ղեկին չեն նստում, հանդիպակաց գոտի դուրս չեն գալիս: Այսինքն կապ չունի մարդը վարորդական իրավունքը գնել է, թե իսկապես քննությունով է ստացել: Դա կապ ունի վարորդական էթիկայի եւ գիտակցության մակարդակի հետ:
Այսինքն մարդը շատ լավ գիտի կանոնները, միգուցե քննությունով էլ ստացել է վարորդական իրավունքի վկայական, բայց խախտումներ թույլ է տալիս»:
Նա նկատեց, որ այսօր ֆեյսբուքով տեսնում ենք, որ մարդիկ իրենց փոքր երեխաներին նստեցնում են գիրկներին, այդպես մեքենա են վարում ու լայվ են մտնում. «Այսինքն մարդը հերիք չի սխալ բան է անում, դեռ մի բան էլ դա տարածում է: Եթե դա լիներ Գերմանիայում, միգուցե ծնողից վերցնեին երեխային, որովհետեւ նա չի մտածում իր երեխայի մասին»: