Խաղողագործները «Ռուսթավի 2»-ի մոտ ակցիա են անցկացրել՝ վրացական գինու մասին գլխավոր տնօրենի ասածի պատճառով
Թելավիից և Գուրջանիից խաղողագործները նախօրեին հավաքվել են «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ: Նրանք հանդես են եկել «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի գինու մասին ասածի դեմ, հայտնում է վրացական Առաջին ալիքը:
Նրանց խոսքով՝ Գվարամիան վիրավորել է Կախեթիին և վրացական գինին: Ակցիայի մասնակիցները Գվարամիայից ներողություն են պաանջում:
«Ակցենտի» հաղորդման ժամանակ «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել էր. «Գրողը տանի այդ բորժոմին և գինին։ Ստացվում է, որ մենք հիմա պետք է ասենք, որ Պուտինը լա՞վն է, որպեսզի ինչ-որ մեկը բորժոմին, գինին և նաբեգլավին տանի Ռուսաստան։ Ես կմիզեմ երեքի մեջ էլ։ Ինձ համար միևնույն է։ Ինձ, իհարկե, կներեք, բայց մենք երկի՞ր ենք, թե՞ առևտրի օբյեկտ»:
Հիշեցնենք, Operativ լրատվականը ավելի վաղ հաղորդել էր, որ հուլիսի 7-ին վրացական «Ռուսթավի 2»-ի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան հաղորդումը սկսել էր ռուսական ղեկավարությանն ուղղված հայհոյանքներով։ Վրաստանի իշխանությունները նրան մեղադրել են սադրանքի մեջ, իսկ Թբիլիսիի բնակիչները հանրահավաք են անցկացրել հեռուստաալիքի շենքի մոտ, որից հետո ալիքի հեռարձակումն ընդհատվել է մինչեւ երկուշաբթի առավոտ։
Պարոն Գաբունիան ինձ համար այլևս լրագրող չէ,- ասել էր հայտնի լրագրող Պոզները:
Գաբունիան առաջինը չէր սակայն: Operativ լրատվականը հրապարակել էր արխիվային տեսանյութ Պուտինին հայհոյող մեկ այլ վրացի լրագրողի մասնակցությամբ:
Ավելի ուշ հրապարակվել էր Պետդումայի նախագիծը Վրաստանի դեմ պատժամիջոցների մասին։ Սակայն Վլադիմիր Պուտինը դրա դեմ էր հանդես եկել, նրա որոշմանն աջակցել էր Վրաստանի վարչապետը։