Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրել է 17 նիստ, իսկ Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովը 15 նիստ. «Իմ քայլը»
Տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովն անցկացրել է 17 նիստ։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում հուլիսի 12-ին կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների համատեղ մամուլի ասուլիսում ասել է խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ այդ նիստերի օրակարգում եղել է 69 օրինագիծ։ «Պետք է նշեմ, որ դրանցից 50-ը դրական եզրակացություն է ստացել, իսկ 14-ը մտել է շրջանառության մեջ»,- ասել է Թունյանը։ Խորհրդարանական հանձնաժողովի նախագահը նաեւ տեղեկացրել է, որ տեղի է ունեցել 20 աշխատանքային քննարկում։
Իր առաջին նստաշրջանի ընթացքում խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն էլ 15 նիստ է անցկացրել։ Այս մասին վերը նշված մամուլի ասուլիսում ասել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Նա ասել է, որ դրանցից 9-ը արտահերթ են եղել։ «Ազգային ժողովի նախագահը մեր հանձնաժողովի քննարկմանն է ուղարկել 11 օրինագիծ, որոնցից 56-ը հետագայում ընդունվել է ամբողջ ծավալով, իսկ 14-ը՝ ներառվել խորհրդարանի օրակարգում»,- բացատրել է Վարդանյանը՝ ավելացնելով, որ հանձնաժողովի անդամները քաղաքացիներից մոտ 46 նամակ են ստացել։ Պատգամավորը նշել է, որ բոլոր նամակներին պատասխան է տրվել։ Խորհրդարանական հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է նաեւ, որ ակտիվ հանդիպումներ են ունեցել միջկառավարական եւ այլ իրավաբանական կազմակերպությունների հետ, եւ ավելացրել է, որ քննարկվել են տարբեր հարցեր։