Air Canada-ի ինքնաթիռն ընկել է ուժեղ տուրբուլենտության մեջ. տուժել է 37 մարդ
Air Canada-ի ինքնաթիռը, որը Վանկուվերից թռչում էր դեպի Սիդնեյ (Ավստրալիա), հանկարծակի բախվել է ուժեղ տուրբուլենտության, ինչի հետեւանքով ավելի քան 30 ուղեւոր վնասվածքներ է ստացել, տեղեկացնում է CBC-ը՝ հղում կատարելով ավիաընկերությանը։
AC33 չվերթը ուղարկվել է Հոնոլուլուի միջազգային օդանավակայան տեղի ժամանակով առավոտյան ժամը 6.46-ին։
Air Canada-ի ներկայացուցիչ Փիթեր Ֆիցփաթրիկն ասել է, որ 37 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել։ 30 մարդ հասցվել է տեղի հիվանդանոցներ, ինը մարդ լուրջ վնասվածքներով եւ 21-ը՝ թեթեւ։ Պաշտոնյաների խոսքով՝ վնասվածքները եղել են պարանոցի, մեջքի եւ գլխի շրջաններում, ինչպես նա