Արփի գյուղում արջը վնասել է ընտանի կենդանիների
Հուլիսի 12-ին, ժամը 09:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ
հուլիսի 11-ին ժամը 04:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 2-րդ
փողոցի թիվ 6/2 տան (սեփականատեր՝ Ա.Խ.) բակում արջը վնասել է 10 հավ, իսկ
1-ին փողոցի 1-ին փակուղու թիվ 2/1 տան (սեփականատեր՝ Մ.Գ.) բակում՝ 6
հավ:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության
և բնապահպանության վարչության պետին, ոստիկանության մարզային
վարչության օպերատիվ հերթապահի օգնականին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Գյուղատնտեսության և Շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներին:
***
Հուլիսի 12-ին, ժամը 01:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել,
որ ժամը 00:15-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 1-ին փողոցի
2-րդ փակուղու թիվ 2/2 տան (սեփականատեր՝ Պ.Ս.) բակում արջը վնասել է 5
հավ։
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության
և բնապահպանության վարչության պետին և ոստիկանության մարզային
վարչության օպերատիվ հերթապահիին: