Տաշիրում բախվել են «ԳԱԶել»-ն ու «ՎԱԶ-2199»-ը. կան վիրավորներ
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 11-ին, ժամը 22:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երեւանյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւանյան փողոցի թիվ 342 տան մոտակայքում բախվել են «ԳԱԶել» (վարորդ՝ Մ.Ա.) եւ «ՎԱԶ-2199» (վարորդ՝ Դ.Հ., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2199» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղեւոր Լ.Հ.-ն (ծնված 1994 թ.) տեղի ուժերով հոսպիտալացվել են Տաշիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազի բալոնների փականը: