Թիվ 22 երթուղայինում գողություն կատարողին հենց տեղում բռնել են ոստիկանները
Հուլիսի 8-ին, ժամը 18.30-ին, Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկից ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել Ամիրյան փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ: Նույն օրը, ժամը 18-ին, թիվ 22 երթուղու միկրոավտոբուսի սրահում նա գաղտնի հափշտակել է մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել է ընդհանուր 83 հազար դրամ:
Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում արաքն ավարտին չի հասցրել. նրան բռնել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները:
Դրամապանակը վերադարձվել է տուժողին:
Կինը հրաժարվել է հաղորդում տալուց:
Նախապատրաստվում են նյութեր: