Նարնջի մեծության հատիկներով կարկուտից 20 հոգի է տուժել (Տեսանյութ և լուսանկարներ)
Կենտրոնական Իտալիայում, Ադրիատիկ ծովի ափամերձ շրջանում, նարնջի մեծության հատիկներով կարկուտ է տեղացել, հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան», հղում անելով ANSA գործակալությանը:
Կարկուտը տեղացել է Աբրուցո մարզի Պեսկարա կոմունայում: Հիվանդանոցի անհետաձգելի օգնության բաժանմունք է դիմել կարկուտի հսկայական հատիկներից տուժած 18 մարդ, այդ թվում դեմքի և գլխի վնասվածքներով հղի կին:
Հաղորդվում է, որ տուժածները գլխի վնասվածքներ և վերքեր են ստացել, նրանց կարեր են դրվում:
Միևնույն ժամանակ, Պեսկարայի հիվանդանոցում, վատ եղանակի հետևանքով ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, քանի որ առաջին հարկը հեղեղվել է ջրով և բոլոր վիրահատարանները դադարեցրել են աշխատանքը:
Բացի այդ, ջուրը լցվել է ավտոկայանատեղի՝ հիվանդանոցի աշխատակիցների մոտ երկու տասնյակ մեքենաներով: Տեղեկացվում է, որ այդտեղ ջրի մակարդակը 2 մետր է:
Բացի դրանից, կարկուտը լուրջ վնաս է հասցրել Պեսկարա քաղաքին. վնասվել են ավտոմեքենաները, կոտրվել են պատուհանների ապակիները, վնասվել են տների տանիքները:
Այժմ եղանակային անբարենպաստ պայմաններ են հյուսիսային Էմիլիա-Ռոմանիա, Աբրուցո և Մարկե մարզերում:
Տեսանյութն՝ այստեղ: