Ֆիննախը իր 7 ավտոմեքենաները փոխացում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին
Կառավարությունն այսօր՝ հուլիսի 11-ի իր նիստում որոշում կայացրեց ՀՀ ֆինանսների նախարարությանն ամրացված՝ 7 անվանում ավտոմեքենաները հետ վերցնել և ամրացնել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:
Խոսքը հետևյալ մեքենաների մասին է.
Nissan X Trail (2007),
TOYOTA CAMRY (2013),
TOYOTA CAMRY (2010),
3 հատ TOYOTA COROLLA (2013),
HYUNDAI ELANTRA (2012)
Որոշման հիմնավորման մեր նշվում է, որ ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 444-Ն որոշմամբ ստեղծվել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը, որը ավելի ուշ վերակազմավորվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի։
Տեսչական մարմնի ստեղծման պահից մինչ օրս որևէ իրավական ակտով վերջինիս համապատասխան գույք չի ամրացվել։ Նշվածը բացասաբար է անդրադառնում Տեսչական մարմնի կողմից իրականացվող կանխարգելման գործունեության և վերահսկողության հետ կապված աշխատանքները պատշաճ և ամբողջական ապահովելու, ինչպես նաև օրենքով սահմանված ժամկետները պահպանելու վրա։
Նախագծի ընդունման հիմնական նպատակն է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ամրացնել ավտոմեքենաներ, որոնց միջոցով մարմինը հնարավորություն կունենա պատշաճորեն և ամբողջական իրականացնել օրենքով իրեն վերապահված առողջապահության, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման բնագավառներում իրականացվող կանխարգելիչ գործունեությունը և վերահսկողության իրականացումը, այդ թվում օրենքով սահմանված ժամկետների պահպանումը: