Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից
Հուլիսի 10-ին, ժամը 17:10-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ
Երևան քաղաքի Մայակ թաղամասի թիվ 7 շենքի հոսանքազրկման պատճառով վերելակում
երեխաներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Է. և Ա. Գ.-ներին (2016 թ. և 2012 թ.) դուրս են բերել վերելակից: