Բարձրահարկ շենքից քաղաքացի է ընկել
Հուլիսի 10-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան
քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 42 շենքից աղջիկ երեխա է
ընկել (մոտ 13 տարեկան). անհրաժեշտ է շտապօգնություն:
Այս մասին տեղեկացնում են Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի
օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական
խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ շենքի մոտակայքում հայտնաբերվել է քաղաքացու դի (մոտ 20 տարեկան,
իգական սեռի ներկայացուցիչ):
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը դեպքին ականատես քաղաքացու հետ
տեղում իրականացրել է հոգեբանական զրույց: