ԱՄՆ կոմիտեն կքվեարկի Արցախի վերաբերյալ Ջուդի Չուի՝ «Ռոյս-Էնգելի» առաջարկի լրացման օգտին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կարգի կանոնների կոմիտեն քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուի լրացման դիտարկման օգտին, որով առաջարկվում է պաշտպանել Արցախի վերաբերյալ «Ռոյս-Էնգելի» առաջարկությունը։
Ակնկալվում է, որ Ջուդի Չուի նախաձեռնությունը կդիտարկվի այս շաբաթ։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է հօգուտ «Ռոյս-Էնգելի» առաջարկի լրացում մտցնելը զորքերի շփման գծից դիպուկահարներին հեռացնելու եւ ԵԱՀԿ դիտորդների թվաքանակն ավելացնելու մասին։ Նշենք, որ համաձայն նախաձեռնության, առաջարկվում էր նաեւ սահմանի երկայնքով տեղակայել հատուկ տեխնիկա՝ լոկատորներ, որոնք կորոշեն հրադադարի ռեժիմը խախտողին։
«Ռոյս-Էնգելի» առաջարկները, որոնք առաջին անգամ առաջադրվել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էդ Ռոյսի եւ ներկայիս նախագահ Էլիոթ Էնգելի կողմից 2015-ի աշնանը, ստացել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամի աջակցությունը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կարգի կանոնների կոմիտեն կքննարկի հարցը, թե արդյոք հավանության կարժանանա Ջուդի Չուի լրացումը։