Մենուա Հարությունյանը կփոխարինի Վան Դամին Սիլվեստր Ստալոնեի ֆիլմում
Վաղը աշխարհահռչակ ռեժիսոր և դերասան Սիլվեստր Ստալոնեն կժամանի Երևան բանակցելու Մենուա Հարությունյանի հետ "Անզսպելիները-3"/The expendables-3/ մարտաֆիլմում վերջինիս մասնակցության համար: "Ես հիացած եմ Մենուայի մարտական ունակություններով և քանի որ նախորդ ֆիլմում Վան Դամի հերոսը սպանվեց' այժմ մեզ պետք է արժանի փոխարինող ֆիլմի հաջողությունը ապահովելու համար,-ասել է Ստալոնեն The Hollywood Reporter-ի թղթակցի հետ զրույցում": Ստալոնեն նաև պատմել է, որ Մենուայի համար նախատեսում է գլխավոր չարագործի դերը, ով ներկայացնում է հանրապետական կուսակցությունը, սակայն ջանք չի խնայում բարգավաճելու համար: Արտաքուստ նա ինտելեկտուալ արտաքինով ակնոցավոր երիտասարդ է, սակայն նրա մեջ խոսում է ագահությունն ու իշխանամոլությունը: Եվ այդ ամենի համար Մենուայի հերոսը ընտրում է անազնիվ ճանապարհ, որի դեմն առնում է Ստալոնեն' իր ընկերների հետ միասին: Ֆիլմը էկրան կբարձրանա 2014-ի օգոստոսին:
Տիգրան Նալչաջյան Ֆեյսբուք