Պետդումայի դիրքորոշումը Վրաստանի դեմ պատժամիջոցների հարցում մնում է անփոփոխ՝ չնայած Պուտինի հայտարարությանը
Վրաստանի դեմ պատժամիջոցների հարցում Պետդումայի դիրքորոշումը մնում է անփոփոխ, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ նման միջոցների դեմ հանդես էր եկել Վլադիմիր Պուտինը։
Ինչպես ասել է Վոլոդինը, ստորին պալատը նախկինի պես հանդես է գալիս հարցի քննարկման օգտին՝ կապված Վրաստանում այն «ուժերի պահվածքի» հետ, որոնք «զարգացնում են ռուսատյացություն»։ «Եվ դրա հետ կապված՝ մենք առաջարկել ենք կոնկրետ միջոցներ, որոնք ճիշտ կլիներ, որ մենք ընդունեինք»,- ամփոփել է Վոլոդինը։
Խորհրդարանի ստորին պալատի ԱՊՀ գործերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը ճշգրտել է, որ Պետդուման հետ չի կանչի կառավարություն ուղարկած հանձնարարությունը Վրաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին։ Նա պարզաբանել է, որ Վլադիմիր Պուտինին նման իրավիճակում «իհարկե, անհարմար է պաշտպանել ինքն իրեն, եւ որ, այնուամենայնիվ, խոսքը հայտարարությունում կոնկրետ իրավիճակների մասին է։ Առաջարկվում է արձագանքել, եթե «վրացական ղեկավարությունը շարունակի քաջալերել» հակառուսական հայտարարությունները, ամփոփել է Կալաշնիկովը։
Հուլիսի 9-ի ցերեկը ստորին պալատի բոլոր խմբակցությունները հաստատել են կառավարության համար պատրաստված փաստաթուղթը, որով հանձնարարվում է դիտարկել հակավրացական պատժամիջոցներ մտցնելու հնարավորությունը։ Դա տեղի է ունեցել վրաց հաղորդավարի անվայելուչ արտահայտությունների ֆոնին, որն անցենզուր է արտահայտվել Պուտինի եւ նրա հանգուցյալ ծնողների մասին։ Թբիլիսիում պաշտոնապես դատապարտել են այդ հայտարարությունները։
Պուտինն ինքը դեմ է արտահայտվել Վրաստանի հանդեպ պատժամիջոցներ մտցնելուն։ Կառավարությունը որպես Պետդումայի հանձնարարության պատասխան ստորին պալատին մատնանշել է նախագահի կարծիքը։