British Airways-ին տուգանել են ռեկորդային գնով՝ 229 մլն դոլարով
British Airways ավիաընկերությանը տուգանել են ռեկորդային գնով՝ 229 մլն դոլարով՝ հաճախորդների անձնական տվյալների հետ անփույթ վերաբերմունքի համար, հաղորդում է BBC-ը:
Սա անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենսդրության կիրառման առաջին դեպքն է ամենամեծ տուգանքը:
2018 թվականին հաքերները British Airways-ի կայքում գողացել էին 380 հազար տրանզակցիաների մասին տվյալներ՝ ստանալով հաճախորդների համարներ եւ բանկային քարտերի CVV կոդեր:
Այդ ժամանակ ընկերությունը հայտարարել էր, որ դարձել է հանցավոր հաքերական հարձակման զոհը:
Ավիաընկերությունը հայտարարել է, որ զարմացած է եւ հիասթափված այդ որոշմամբ:
«Եթե ձեզ անձնական տեղեկություն են վստահում, ապա դուք պարտավոր եք պահել այն: Եթե կազմակերպություն չի կարող տվյալները պաշտպանել արտահոսքից, կորստից կամ կողոպուտից, ապա դա պարզապես անհարմարություն չէ»,- ասել է տեղեկատվության պաշտպանության հարցերով հանձնակատար Էլիզաբեթ Դենեմը: