Ոստիկանները հայտնաբերել են մեքենա փախցնողին. Տղամարդը խոստովանել է
Հուլիսի 2-ին Երեւանի Սեբաստիայի փողոցի բակերից մեկից փախցրել էին «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենա:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ մեքենան փախցրել է 55-ամյա մի քաղաքացի:
Նա Հասրաթյան փողոցից բերման ենթարկվեց ոստիկանություն եւ տվեց խոստովանական բացատրություն:
Մեքենան հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն: