ՊՍԺ․ Նեյմարն առանց թույլտվության չի ներկայացել մարզման
Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն պաշտոնական հայտարարությամբ անդրադարձել է բրազիլացի հարձակվող Նեյմարի բացակայությանը։ Գերմանացի Թոմաս Տուխելի գխավորած թիմը սկսել է պատրաստվել նոր մրցաշրջանին, սակայն Նեյմարը չի ներկայացել։
«Հուլիսի 8-ին Նեյմարը պետք է վերադառնար եւ ՊՍԺ-ի հետ սկսեր պատրաստվել նոր մրցաշրջանին։ Ակումբը նշում է, որ Նեյմարը չի ներկայացել նախապես պայմանավորած օրը։ Դա տեղի է ունեցել առանց ակումբի թույլտվության։
Ակումբը կձեռնարկի համապատասխան միջոցներ»,- նշվում է ՊՍԺ-ի հայտարարությունում։
Իսպանական մամուլը գրել է, որ Նեյմարն այս շաբաթ ժամանելու է Կատալոնիայի մայրաքաղաք եւ «Բարսելոնայի» ղեկավարության հետ բանակցելու իր հնարավոր վերադարձի մասին։