Սխալը վարորդից է գալիս. անզգույշ ու անտարբեր վարքագիծ է դրսևորել. Ֆելիքս Ցոլակյանը՝ Վրաստանում ողբերգական վթարի մասին
Վրաստանում նախօրեին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով ունեցանք երեք զոհ. վիրավորներից երկուսը ծանր վիճակում են՝ վարորդը եւ իր որդին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԻՆ շարահրապարակում Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ երեք Վրաստանում են եղել եւ վիրավորներին այցելել են առողջապահության եւ ԱԻ փոխնախարարները:
Նրա խոսքով, մյուս երեք վիրավորների վիճակը մի քիչ ավելի լավ է, նրանց այսօր շտապօգնության մեքենաներով կտեղափոխեն Հայաստան, հայկական մեքենաները սահմանին կդիմավորեն կբերեն:
«Ծանր երկու վիրավորների վիճակից ելնելով այսօր կամ վաղը, եթե անհրաժեշտ լինի, կարող է սանիտարական ուղղաթիռով տեղափոխենք Հայաստան:
Այստեղ սխալը վարորդից է գալիս: Ես չգիտեմ՝ քնել է, թե ոչ, բայց արդեն պարզ է, որ փոքր մեքենայի մեջ 8 հոգի մարդ է եղել: Բեռնախցիկում երկու երեխա է եղել: Տեսեք, թե ինչքան անզգույշ, անտարբեր, վարքագիծ է: Ես բոլոր մեքենա վարողներին կոչ եմ անում, որ զգույշ լինեն այս հարցում»,-ընդգծեց Ցոլակյանը:
Ավելի վաղ Operativ.am լրատվականը հաղորդել էր, որ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանում. հայկական համարանիշներով Mercedes-ը վթարի է ենթարկվել, կա 3 զոհ, 5 վիրավոր:
Քիչ ավելի ուշ հաղորդել էինք նաև, որ ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի հանձնարարությամբ փոխնախարար Արմեն Հարությունյանը մեկնել է Վրաստան:
Վրաստանում վթարի ենթարկված 14-ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր էր:
Արսեն Թորոսյանն էլ իր Facebook-ի էջում գրել էր. «Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ։ Վրաստանում վթարված մեքենայում եղել է թույլատրվածից 3-ով ավելի մարդ, վարորդը քնել է ղեկին».