Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածները տեղափոխվում են Հայաստան. Արմեն Հարությունյան
Առավոտյան Թբիլիսիից վերադարձած ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանի
տեղեկատվությամբ Թբիլիսի-Սենակ- Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երեք քաղաքացիները տեղափոխվում են Հայաստան:
Ըստ պայմանավորվածության՝ ժամը 10:00-ին հայ-վրացական սահմանից շտապօգնության
ավտոմեքենաներով տուժածները կտեղափոխվեն համապատասխան բժշկական կենտրոններ:
Առողջական վիճակից կախված՝ մյուս երկու առավել ծանր վիճակում գտնվող
քաղաքացիները Հայաստան կտեղափոխվեն ուղղաթիռով: