Շիրակի մարզում մայրը կախված է գտել 21-ամյա որդուն. նա 6 ամիս առաջ էր զորացրվել
Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում հուլիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. մայրը 21-ամյա որդուն կախված է գտել գոմում: Այս մասին հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Նա հավելեց, որ երիտասարդ տղան 6 ամիս առաջ էր զորացրվել: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է նախաքննություն: