Հունաստանի ընտրություններում առաջատարն է ընդդիմությունը. Էքզիթ փոլ
Գլխավոր ընդդիմադիր աջամետ «Նոր դեմոկրատիան» կուսակցությունը (ՆԴ) Քիրիաքոս Միցոտաքիսի գլխավորությամբ, առաջատարն է Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այդ մասին վկայում են առաջին էքզիթ փոլերի արդյունքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ընդ որում՝ Նոր դեմոկրատիան ստանում է ձայների 38-40 տոկոկսը, իսկ վարչապետ Ալեքսիս Ցիպրասի Արմատական աջ ուժերի կոալիցիան (ՍԻՐԻԶԱ)՝ 26.5-30.5 տոկոսը:
Ինչպես նշում են վերլուծաբանները, եթե ընտրությունների արդյունքները հաստատեն էքզիթ փոլի տվյալները, ապա «Նոր դեմոկրատիան» զգալի տարբերությամբ կհաղթի ընտրություններում եւ հնարավորություն կստանա ինքնուրույն ձեւավորել կառավարությունը: ՍԻՐԻԶԱ-մ կդառնա խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը: Համաձայն այդ կանխատեսումների՝ ՆԴ-ն կարող է ստանալ 300 տեղ ունեցող միապալատ խորհրդարանում 155-167 մանդատ, իսկ ՍԻՐԻԶԱ-ն՝ 77-80 մանդատ: