Թբիլիսիում երեկ կայացել է ընդդիմադիր «Ազատության երթը»
Թբիլիսիում երեկ կայացել է ընդդիմադիր «Ազատության երթը»։ Երթի մասնակիցները պահանջում էին Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիայի հրաժարականը և շարժվում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի տան ուղղությամբ։
Ցուցարարները քայլել են «Գախարիա GO» պաստառներով և երկրի դրոշներով։ Ցույցին մասնակցել են ինչպես անկուսակցական քաղաքացիներ, այնպես էլ ընդդիմադիր կազմակերպությունների անդամներ՝ գրում է ria.ru-ն։
Ավելի վաղ Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են երկրի 4 քաղաքացու։ ՆԳՆ-ի տվյալներով՝ նրանք մասնակցություն են ունեցել մայրաքաղաքում հունիսի 20-21-ին կառավարության շենքի գրոհին։