Սանձարձակ ուղեւորը ավիափոխադրողին 172.000 դոլար կվճարի
«Հավայան ավիաուղիների» ավիաընկերության ինքնաթիռում արբած վիճակում հարավկորեացի տղամարդու պահվածքը դարձել է ինքնաթիռի վերադարձի պատճառը, հաղորդում է Fox News-ը:
Իր պահվածքի համար տղամարդն ավիափոխադրողին 172 000 դոլար կվճարի:
48-ամյա Կենգ Չոլ Կիմը 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել ուղեւորների եւ ինքնաթիռի անձնակազմի հետ վեճի համար:
Մեղադրող կողմի հաղորդմամբ՝ տղամարդը թռիչքից առաջ վիսկի է խմել եւ ավելի ուշ սկսել անհանգստացնել իր կողքին նստած երեխային:
Դրանիցհետո հարձակվել է բորտուղեկցորդուհու վրա, որը նրան նկատողություն է արել:
Մյուս ուղեւորները օգնել են հանդարտեցնել սանձարձակ ուղեւորին, եւ ինքնաթիռը հարկադրաբար վերադարձել է Գոնոլուլու: