50-ամյա քաղաքացին պատուհանը կոտրել է, մտել տուն, գողացել գորգն ու վաճառել անծանոթ մեկին
Հուլիսի 4-ին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկվել 50-ամյա մի քաղաքացու։
Նա խոստովանել է, որ հունիսի վերջերին պատուհանը կոտրելու միջոցով մտել է Սունդուկյան փողոցի տներից մեկն ու գողացել գորգ, այն վաճառել է անծանոթ մեկին:
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: