Արարատ Միրզոյանն ու Կիպրոսի խորհրդարանի նախագահը քննարկել են Կիպրոսի Մելքոնյան վարժարանի ճակատագիրը
Հուլիսի 4-ին Նիկոսիայում տեղի է ունեցել պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով պաշտոնական այցի հրավերի համար, ընդգծել է հայ եւ կիպրացի ժողովուրդների միջեւ հաստատված փոխըմբռնման ու վստահության մթնոլորտի, դարավոր եղբայրական կապերի, պատմական, մշակութային ընդհանրությունների եւ հոգեւոր արժեքների կարեւորությունը: