Օրենսդիր եւ գործադիր իշխանությունները պետք է ձեռնպահ մնան դատական իշխանության հասցեին քննադատությունից. իրավաբան
Օրենսդիր եւ գործադիր իշխանությունները պետք է ձեռնպահ մնան դատական իշխանության հասցեին քննադատությունից։ Այս մասին ասել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը «Հայաստանի Սահմանադրությունը. կարմիր եւ կանաչ գծեր» կոնֆերանսում, որը կազմակերպել է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը։
Նրա խոսքով՝ ըստ էության, վեթինգը կիրառվում է հանուն դեմոկրատիայի։ Բայց խնդիրն այն է, որ դեմոկրատական կառավարումն ընթանում է մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հետ ձեռք ձեռքի տված։ Եթե դրանք բաժանենք, կարելի է կորցնել դատական համակարգի լեգիտիմությունը կամ ընկնել դեսպոտիզմի մեջ։ Ինչպես նշեց իրավաբանը, կան ՄԻԵԴ բազմաթիվ վճիռներ վեթինիգի կամ լյուստրացիայի դեմ Բալթյան երկրներում, որտեղ խախտվել են չափակցության եւ մարդու իրավունքների սկզբունքները։