Սուրեն Պապիկյանը «Վեոլիա»-ի փոխնախագահի հետ քննարկել է կորուստների նվազեցմանն ուղղած ներդրումային նախագծերը
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին։
Նախարար Պապիկյանը կարեւորել է Հայաստանի ջրամատակարարման կազմակերպման ոլորտում «Վեոլիա» ընկերության ծավալած երկարամյա գործունեությունը եւ ընդգծել հավատարմագրային համաձայնագրի շրջանակներում համակարգի արդիականացմանն ուղղված երկկողմ համագործակցության հիմքերը խորացնելու փոխադարձ շահագրգռվածությունը։
Հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանը հյուրի հետ քննարկել է ջրամատակարարման արդյունավետության բարձրացման եւ կորուստների նվազեցման ուղղությամբ համատեղ ներդրումային նախագծերին, կատարողական ցուցանիշներին, սակագնային քաղաքականությանն առնչվող հարցեր։
Զրուցակիցները անդրադարձել են նաեւ Երեւանի Աերացիա կեղտաջրերի մաքրման կայանի արդիականացման եւ վերամեկնարկման հնարավորություններին։