Բակո Սահակյանի նստավայրում տեղի է ունեցել Արցախի համալսարանները գերազանց ավարտած շրջանավարտներին
Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախի պետական եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանները գերազանցությամբ ավարտած ուսանողներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Նախագահը շնորհավորել է շրջանավարտներին, մաղթել նրանց հաջողություններ եւ ամենայն բարիք:
«Եղեք ուժեղ ու խիզախ ձեր հայրերի եւ պապերի պես: Նրանք կերտել ու պաշտպանել են մեր անկախությունը, դուք պետք է այն զորացնեք ու ամրապնդեք: Թող այս հաջողությունները լինեն շարունակական եւ ուղեկցեն ձեզ ձեր ամբողջ կյանքի ընթացքում»,- ընդգծել է իր ելույթում երկրի ղեկավարը: