Քիմ Քարդաշյանը դատարանի միջոցով միլիոններ է ստացել իր անունն օգտագործելու համար
Մոդել Քիմ Քարդաշյանը հաղթել է դատական գործն ընդդեմ Missguided USA կազմակերպության՝ իր անվան և լուսանկարների անօրինական օգտագործման վերաբերյալ, գրում է TMZ պորտալը։
Նրան 2,7 մլն դոլարի չափով փոխհատուցում կվճարեն։ Աստղն ի սկզբանե պահանջել էր 5 մլն դոլար։ Դատարանը գտել է, որ պատասխանողը սոցիալական ցանցերի իր էջում մշտապես օգտագործել է հեռուստաաստղի կերպարը։ Missguided USA-ը էջեր է ստեղծել հագուստով, որը կրկնօրինակում է ձեռնարկատիրոջ զգեստապահարանը։ Դրա պատճառով գնորդները Քիմ Քարդաշյանին համարել են այդ ապրանքանիշի դեմքը։
Նախորդ տարի Hypebae հրատարակությունը հաշվել է 2018թ.-ի ընթացքում Քիմ Քարդաշյանի վաստակած ունեցվածքը։ Պարզվել է, որ հեռուստաաստղը KKW Beauty կոսմետիկայի ապրանքանիշը նրան հարյուր մլն դոլար է բերել, իսկ Kim Kardashian. Hollywood բջջային հավելվածը՝ 45 մլն դոլար։ Բացի այդ՝ «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի նկարահանումների շնորհիվ աստղը 20 մլն դոլար է աշխատել։