ՀՀ արդարադատության նախկին նախարարը ՍԴ անդամների «խնդիրը» համեմատել է «Երկիրը հարթ է» պնդման հետ (Տեսանյութ)
«Սահմանադրական դատարանի անդամների եւ դատավորների «խնդիրն» արհեստական է։ Այս մասին ասաց Հայաստանի արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը «Հայաստանի Սահմանադրությունը. կարմիր եւ կանաչ գծեր» կոնֆերանսում, որը կազմակերպել է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը։ Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը։
«Անմիջապես ասեմ. չեմ պատրաստվում կանգ առնել ՍԴ եւ դատավորների թեմայի վրա, որովհետեւ «խնդիրը» արհեստական եմ համարում։ Դա համեմատելի է «Երկիրը հարթ է» հարցի քննարկման հետ, եւ չարժե ժամանակ կորցնել»,- նշել է Դավիթ Հարությունյանը։ Ինչպես հայտնի է, հարցը ծագել է ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտնի հայտարարությունից հետո։