Ռոնալդուին առաջին անգամ նկատել են McLaren Senna-ով
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Լիսաբոնում առաջին անգամ նկատել են McLaren Senna-ի ղեկին, հաղորդում է AS-ը։
Ավտոմեքենան Ռոնալդուն ձեռք է բերել այս տարվա մայիսին մոտ 1 միլիոն եվրոյով։
659 ձիաուժ հզորությամբ շարժիչով մեքենան զարգացնում է ժամում 340 կմ արագություն։