Քաղաքացիական պաշտպանության միջոցառում՝ էկոնոմիկայի նախարարությունում
Հունիսի 28-ից հուլիսի 1-ը ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների խումբն այցելել էր էկոնոմիկայի նախարարություն: Գերատեսչությունում անցկացվեց
«Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների գործողությունները ռազմական դրության պայմաններում ազգաբնակչությանը սննդով և նյութատեխնիկական միջոցներով ապահովման միջացառումների իրականացման ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Միջոցառման նպատակն էր բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունն
իրենց առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ, կատարելագործել աշխատանքային խմբերի ներդաշնակ աշխատանքները ռազմական դրության ժամանակ:
Ըստ սցենարի՝ հակառակորդի կողմից ռմբակոծության հետևանքով Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներից տեղի է ունեցել բնակչության մասնակի տարհանում:
Քննարկվեցին տարհանված բնակչության տեղաբաշխման վայրերում սննդով ու առաջին
անհրաժեշտության ապրանքներով ապահովման հետ կապված հարցերը: