Ռուս - վրացական լարվածությունը շարունակվում է. Վրացի օպերային երգչուհին ներողություն է խնդրել Ռուսաստանում ելույթ ունենալու համար
Վրաց մեցցո-սոպրանո Անիտա Ռաչվելիշվիլին ներողություն է խնդրել իր հայրենակիցներից՝ նախկինում Ռուսաստանում ելույթ ունենալու լինելու համար: Այս մասին գրում է Взгляд
«Պետք է ներողություն խնդրեմ, որ ինչ-որ ժամանակ մեկնել եմ Ռուսաստան և երգել այնտեղ»,- ասել է նա Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ:
Հունիսի 30-ին հաղորդվել էր, որ ջազ կատարող Նինո Կատամաձեն աջակցել է Թբիլիսիում ցուցարարներին և հայտարարել, որ այլևս չի պատրաստվում ելույթ ունենալ Ռուսաստանում:
Երգչուհի Նինո Կատամաձեն նաև հեռացրել է իր հաղորդագրությունը Facebook-ից, որտեղ նա հայտարարել էր, որ հրաժարվում է Ռուսաստանում համերգներից:
Կատամաձեն հաղորդագրություն էր տարածել հունիսի 30-ին: Ներկայում երգչուհու հաղորդագրությունը «անհասանելի է»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ծաղրել է Կատամաձեի այդ որոշումը: