Անկարայում հայտարարել են Լիբիայի ազգային բանակի կողմից Թուրքիայի 6 քաղաքացիների ձերբակալության մասին
Լիբիայի ազգային բանակը ֆելդմարշալ Խալիֆ Խաֆթարի գլխավորությամբ ձերբակալել է Թուրքիայի վեց քաղաքացիների: Այդ մասին ասվում է կիրակի Թուքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր վեց քաղաքացիները պահվում են Խաֆթարի անօրինական խմբավորումների կողմից: Այդ գործողությունները գնահատվում են որպես ավազակության եւ ծովահենության ակտ: Թուրքիան հույս ունի, որ իր քաղաքացիներն առաջիկայում ազատ կարձակվեն, հակառակ դեպքում Խաֆթարի ուժերը կդառնան օրինական թիրախ (հարվածելու համար)»,-նշված է կոմյունիկեում:
Ավելի վաղ ֆելդմարշալ Խաֆթարը մեղադրել էր Թուրքիային Լիբիայի կառավարությանը սատարելու մեջ: