Թերեզա Մեյի մոմե քանդակը հեռացրել են Լոնդոնում Մադամ Թյուսոյի թանգարանի ցուցասրահից
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մոմե քանդակը տեղափոխվել է պահեստ՝ հեռացվելով Լոնդոնում Մադամ Թյուսոյի թանգարանի ցուցասրահից, հաղորդում է The Times-ը:
150 000 ֆունտ ստերլինգ արժեցող մոմե քանդակի ճակատագիրը որոշվել էր հանրային քվեարկության արդյունքում, երբ մեծամասնությունը կողմ էր արտահայտվել այդ ցուցանմուշը հեռացնելուն:
Թանգարանը ստեղծում է Մեծ Բրիտանիայի ղեկավարների մոմե քանդակները 1855 թվականից ի վեր: Սակայն, օրինակ, այստեղ չկան Նեւիլ Չեմբերլենի, Ալեքսանդր Դուգլաս Հյումի եւ Գորդոն Բրաունի քանդակները, քանի որ նրանք դարձել էին կառավարության պարագլուխ ոչ քվեարկության արդյունքում: